The Boston Consulting Group խորհրդատվական ընկերությունը ներկայացրել է 2016թ. ամենաինովացիոն ընկերություննրի վարկանշային աղյուսակը, որում 11 տարվա մեջ առաջին անգամ ընդգրկվել են Uber-ը, Airbnb-ն եւ SpaceX-ը:

Վարկանիշի համաձայն՝ Uber-ը 17-րդ, Airbnb-ն՝ 21-րդ, իսկ SpaceX-ը 34-րդ հորիզոնականում է:

Վարկանիշի առաջատարները, ինչպես եւ 2015-ին, Apple, Google, Tesla Motors, Microsoft եւ Amazon ընկերություններն են: Ի դեպ, Apple-ը ցուցակի անփոփոխ առաջատարն է 2005-ից:

Թոփ 10-ում են նաեւ IBM-ը, Samsung-ը, Toyota-ն, Facebook-ը եւ Netflix-ը: Ընդ որում, վերջին երկուսը թոփ 10-ում առաջին անգամ են հայտնվել:  

50 ընկերությունների գերակշիռ մասը (34) ամերիկյան են, 10-ը՝ եվրոպական, 6-ը՝ ասիական: Վարկանիշը կազմվել է ամբողջ աշխարհում ավելի քան 1500 թոփ մենեջերների շրջանում անցկացված հարցման հիման վրա:

Ամբողջական աղյուսակը ներկայացված է ստորեւ: