Facebook-ը գործարկել է գրառումների ինքնաոչնչացման Stories գործառույթը, որը արդեն տեւական ժամանակ Instagram-ում եւ Snapchat-ում գործող Stories գործառույթի կրկնօրինակն է:
 
Օգտատերերը կարող են հրապարակել լուսանկարներ եւ տեսանյութեր, որոնք կջնջվեն հրապարակումից 24 ժամ անց:  

TechCrunch-ի փոխանցմամբ՝ Facebook-ի Stories գործառույթը ներկայում փորձարկվում է Իռլանդիայում, իսկ առաջիկա ամիսներին կտարածվի մյուս երկրներում եւս:  

Գործառույթը հասանելի է ինչպես iOS, այնպես էլ Android սարքերի համար:

Stories ձեւաչափն առաջինը ներդրել է Snapchat մեսենջերը: 2016թ. օգոստոսից նմանատիպ գործառույթ հայտնվեց նաեւ Instagram-ում: