12:26 | 22.02.17 | Նորություններ | 3970

ԱԻՆ-ը եւ Dasaran-ը կհամագործակցեն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) կաջակցի Dasaran.am-ին՝ աղետների ռիսկի նվազեցման գիտելիքների, կարողությունների, հմտությունների եւ մտածողության ձեւավորման ու զարգացման նպատակով:

Այս մասին հայտնի է դարձել ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանի եւ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանի՝ Dasaran.am կատարած այցի ժամանակ:  

ԱԻՆ ներկայացուցիչները ծանոթացել են Dasaran-ի գործունեությանը եւ հարթակի ընձեռած հնարավորություններին:

ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը հանձնարարական է տվել՝ համագործակցել Dasaran-ի հետ երեխաների համար անվտանգության կանոնները քարոզող եւ ուսուցանող էլեկտրոնային նյութեր ու խաղ մշակելու նպատակով:

Քննարկվել են հնարավոր համագործակցության եզրերը, որոնք ուղղված կլինեն դպրոցների ուսուցչական անձնակազմի եւ աշակերտների շրջանում անվտանգության մշակույթի, արտակարգ իրավիճակներում ճիշտ վարքականոնների ձեւավորմանն ու ամրապնդմանը: