ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրել է սմարթֆոնի ձեռքբերման նոր առաջարկ:

Ընկերությունը տեղեկացնում է, որ գնելով սմարթֆոն ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից սկսած 90 000 դրամից՝ կարելի է ստանալ MTS Smart Start 3 սմարթֆոնը՝ 9 900 դրամով:

Սմարթֆոնների քանակը սահմանափակ է: Առաջարկը գործում է մինչեւ ապրիլի 10-ը:

Ընկերությունում ընդգծել են, որ սմարթֆոնները կանխիկ, ապառիկ կամ STARTPHONE սակագնային պլանով ձեռք բերելիս MTS Smart Start 3-ի արժեքը 9 900 դրամ է: