Facebook-ը հայտարարել է սոցցանցի ներսում Watch հարթակի գործարկման մասին, որը հնարավորություն կտա դիտել ցանցում հրապարակված տեսանյութերը:

YouTube-ին համանման ծառայության միջոցով հնարավոր կլինի բաժանորդագրվել այլ մարդկանց, բրենդների կողմից հրապարակվող նոր տեսանյութերին, ինչպես նաեւ տեսանյութեր գտնել ըստ մի շարք բաժինների՝ ամենաքննարկվող, ինչ են դիտում ընկերները եւ այլն:


Watch-ի համար տեսանյութեր պատրաստող գործընկերներին Facebook-ը կվճարի գովազդային եկամտի 55%-ը: Համեմատության համար նշենք, որ YouTube-ը հեղինակներին վճարում է ստացված եկամտի 45%-ը:

Առաջիկայում Watch հարթակը հասանելի կդառնա ամբողջ աշխարհում: