14:20 | 22.08.17 | Նորություններ | 7661

Google-ը ներկայացրել է Android Oreo օպերացիոն համակարգը

Google-ը նախօրեին ներկայացրել է իր նոր օպերացիոն համակարգը, որը շոկոլադե հայտնի թխվածքաբլիթի պատվին Oreo է անվանել:  

Ընկերությունում նշել են, որ թարմացումը շուտով հասանելի կլինի Pixel սմարթֆոնների, ինչպես նաեւ Google Nexus շարքի որոշ սարքերի համար:

Android 8.0 Oreo-ով ներբեռնումները կրկնակի արագ կլինեն: Այն նաեւ ավելի էներգախնայող է, իսկ ծանուցումներ կառավարելն` ավելի հեշտացված:

Google Play Protect գործառույթը հնարավորություն կտա սմարթֆոնը պաշտպանել վնասակար հավելվածներից:

photo © https://www.android.com


Նոր օպերացիոն համակարգում առկա է նաեւ գաղտնաբառերի մենեջեր, որը կարող է գաղտնագրված ձեւով պահել հավելվածների մուտքաբառեր եւ գաղտնաբառեր, ինչպես նաեւ այլ տվյալներ, որոնք հաճախ են օգտագործվում օգտատերերի կողմից, օրինակ՝ կրեդիտ քարտի տվյալներ:

Օգտատերերը նաեւ հնարավորություն կստանան վիդեոզանգ կատարելիս կամ ֆայլեր դիտելիս փոքրացնել վիդեոյի պատուհանը եւ շարունակել միաժամանակ օգտվել այլ հավելվածներից:

Android 8.0 Oreo-ում նորացվել է նաեւ կարգավորումների մենյուն: Այն սեւ-սպիտակ է եւ մինիմալիստական ոճով: