Կիբերանվտանգության լուծումներ մշակող բրիտանական VST Enterprises ընկերությունը հայտարարել է Հայաստանում, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում եւ Հարավային Աֆրիկայում նոր գրասենյակներ բացելու մասին:

BusinessCloud պարբերականի փոխանցմամբ, նորաբաց գրասենյակներից յուրաքանչյուրում մինչեւ 100 աշխատատեղ կստեղծվի:  

Մանչեստրում տեղակայված VST Enterprises-ի գլխավոր գործադիր տնօրեն Լուի Ջեյմս Դեյվիսի խոսքով, տարածաշրջանային նոր գրասենյակների բացումը հաջորդել է այդ շուկաներից յուրաքանչյուրի մանրակրկիտ ուսումնասիրությանը:   

Ընկերությունն իր կողմից մշակված VCode տեխնոլոգիան կներդնի Հայաստանում բացվելիք գրասենյակի աշխատանքում եւ կտրամադրի վիրտուալ դրամապանակի ծառայություն, որը թույլ կտա իրականացնել անվտանգ վճարումներ դեպի Եվրոպա:
 
Հիշեցնենք, որ VST Enterprises-ն այս տարվա մայիսին ներդրումային հերթական ռաունդի շրջանակում $11.4 մլն ներդրում էր ստացել: