ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մասնակցում է սեպտեմբերի 4-6-ը Կորեայում անցկացվող Գլոբալ ենթակառուցվածքների համագործակցության համաժողովի (GICC) աշխատանքներին:

Համաժողովը նպատակաուղղված է կառավարությունների միջեւ ենթակառուցվածքների, գործարարության եւ ֆինանսական ոլորտներում համագործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը:

Միջոցառման շրջանակում հայկական պատվիրակությունը ներկայացրել է պետություն-մասնավոր հատված ձեւաչափով իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերը:

Համաժողովի մասնակից պատվիրակությունները կմասնակցեն Ճարտարապետների միջազգային միության Սեուլի համաշխարհային ճարտարապետների համագումարին եւ «Գլոբալ խելացի քաղաք շաբաթին»:

Առաջին «Գլոբալ խելացի քաղաք շաբաթ» միջոցառումը կտեւի մեկ շաբաթ եւ հնարավորություն կընձեռի ծանոթանալ ամբողջ աշխարհի ներկա եւ ապագա «խելացի քաղաք» նախագծերին: