Հայաստանի Անկախության օրվա առիթով պարգեւատրվածների թվում են նաեւ IT-ոլորտի մի քանի ներկայացուցիչներ:

Մասնավորապես, ՀՀ նախագահի հրամանագրերով, Երախտագիտության մեդալով պարգեւատրվել են «Յուքոմ» ՍՊԸ տնօրեն Հայկ Եսայանը, «Զանգի լայվքոմ» ՓԲԸ տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը եւ «Ջումագ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Ռուբեն Վարդանյանը:

«Նեյշնլ Ինսթրումենթս Արմենիա» ՍՊԸ տնօրեն Արամ Սալաթյանը պարգեւատրվել է Անանիա Շիրակացու մեդալով:

Երախտագիտության մեդալով է պարգեւատրվել «Տրիադա Ստուդիո» ՍՊԸ հիմնադիր տնօրեն Արա Աղամյանը: