Հոկտեմբերի 14-ին HIVE ներդրումային հիմնադրամը Երեւանում կազմակերպում է HIVE Summit 2017-ը՝ Hacking Silicon Valley խորագրով, որին կմասնակցեն հայտնի դեմքեր ամերիկյան ՏՏ շուկայից, մասնավորապես՝ Սիլիկոնյան հովտից:

Itel.am-ին HIVE-ում հայտնել են, որ միջոցառումը կկայանա «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:

Խոսնակների թվում են ԱՄՆ դեմոկրատական կուսակցության ազգային հանձնաժողովի գլխավոր տեխնոլոգիական տնօրեն (CTO) Րաֆֆի Գրիգորյանը, Facebook-ի էլեկտրոնային առեւտրի, մանրածախ վաճառքի եւ օնլայն ծառայությունների տարածաշրջանային ղեկավար Շանթ Օկնայանը, 500 Startups աքսելերացիոն ծրագրի գործընկեր Րինա Օնուրը, Yelp հարթակի փոխնտօրեն Մայքլ Սթոփլմենը, Acorns ստարտափի համահիմնադիր Ջեֆ Քրութենդենը, Google Play-ի եւ Android-ի մեդիա հավելվածների ղեկավար Սերժ Կասսարջյանը:

Երեւան կժամանեն նաեւ Canaan Partners վենչուրային հիմնադրամի գործընկեր Հրաչ Սիմոնյանը, նույն ֆոնդի փոխտնօրեն Նաիրի Հուրդաջյանը, Spark Capital վենչուրային հիմնադրամի ներկայացուցիչ Ջոն Մելլաս Կիրիազին, Hummingbird Ventures-ի տնօրեն Կամերուն Մըքլեյնը, CodeFights ստարտափի հիմնադիր Տիգրան Սլոյանը, Teamable ընկերության գործադիր տնօրեն Լաուրա Բիլազարյանը եւ ուրիշներ:

Խոսնակների ամբողջական կազմին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հիշեցնենք, որ HIVE-ի ամենամյա միջոցառումը կազմակերպվում է 3-րդ անգամ: