Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 09:00-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կբացվի «Մեքենայական ուսուցումը` գիտական հայտնագործությունների խթան» միջազգային աշխատաժողովը:

Այն համատեղ կազմակերպել են ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամը (US National Science Foundation - NSF) եւ Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST):

Աշխատաժողովը համախմբելու է տվյալագիտությամբ (Data Science) եւ հարակից գիտակարգերով զբաղվող ավելի քան 200 հետազոտողների` խթանելով միջգիտական կայուն համագործակցության եւ ոլորտում գիտության զարգացման հիմքերի ստեղծումը:

Աշխատաժողովը նպատակ ունի երիտասարդ հետազոտողների, ասպիրանտների համար նշված ոլորտներում միջազգային ճանաչում ունեցող առաջատար մասնագետների հետ հաղորդակցվելու եւ հետագա համագործակցություն ծավալելու հարթակ դառնալ:

Աշխատաժողովի բացմանը հանդես կգան ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, FAST-ի համահիմնադիր Նուբար Աֆեյանը, աշխատաժողովի համանախագահներ Արամ Գալստյանը ու Նաիրա Հովակիմյանը: