14:20 | 14.12.17 | Նորություններ | 4473

Instagram-ում արդեն հնարավոր է հետեւել նաեւ հեշթեգերի

Instagram-ը հայտարարել է, որ օգտատերերն այսուհետ հնարավորություն ունեն բաժանորդագրվել առանձին հեշթեգերի:

Ընկերությունը հայտարարել է, որ բաժանորդագրվելու սկզբունքը նույնն է, ինչ այլ օգտատերերի բաժանորդագրվելու դեպքում:

Հարկավոր է սեղմել հեշթեգի վրա, մտնել էջը եւ սեղմել բաժանորդագրվել կոճակը: Դրանից հետո ձեր գլխավոր էջում կսկսեն հայտնվել այդ հեշթեգով ամենատարածված գրառումները, իսկ Stories հատվածում՝ նոր պատմություններ:


Օգտատիրոջ էջում կարելի կլինի տեսնել, թե ինչ հեշթեգերի է նա բաժանորդագրված:

Instagram-ն այս կերպ փորձում է այնպես անել, որ օգտատերերն ավելի շատ ժամանակ անցկացնեն հարթակում:

Կոնկրետ հեշթեգերին բաժանորդագրությունը Instagram-ին կօգնի ավելի լավ պատկերացում կազմել օգտատիրոջ հետաքրքրությունների մասին եւ ավելի ճիշտ թիրախավորել իր գովազդը: