ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին:
Կառավարության հաղորդագրության համաձայն՝ վարչապետը նշել է, որ ուրախ է նրա արձանագրած յուրաքանչյուր հաջողության համար:
Ալեքսիս Օհանյանը ներկայացրել է իր տպավորությունները հայրենիքից եւ Նիկոլ Փաշինյանի գլխավորած նոր կառավարությանը մաղթել արդյունավետ աշխատանք:
Նշելով, որ սա իր 6-րդ այցն է հայրենիք՝ Ալեքսիս Օհանյանը հավելել է, որ ուրախ կլինի նպաստել Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը:
Զրուցակիցները քննարկել են ՏՏ ոլորտում համագործակցությանը եւ Ալեքսիս Օհանյանի կողմից Հայաստանում գործունեություն ծավալելու հնարավորություններին վերաբերող հարցեր: