Apple-ին պատկանող Beats բրենդը ներկայացրել է Powerbeats անլար ականջակալների նոր սերիա, որոնք լուսավորվում են մթության մեջ:

Նոր ականջակալները Powerbeats-ի դասական մոդելներից տարբերվում են միայն լուսավորության գործառույթով: Դրանցում առկա է Apple H1 չիպ, երկու միկրոֆոն, խոնավությունից եւ քրտինքից պաշտպանություն, Siri ձայնային օգնականի հնարավորություն:



Ականջակալները մեկ լիցքավորմամբ կարող են աշխատել մինչեւ 15 ժամ: Միջազգային շուկայում դրանց վաճառքը մեկնարկում է այս շաբաթ: Արժեքը $200 է: