TikTok հավելվածը, որը ներկայում թույլատրում է հարթակ ներբեռնել մինչեւ մեկ րոպե տեւողությամբ կոնտենտ, թեստավորում է մինչեւ 3 տեւողությամբ տեսանյութերի ներդրման գործառույթը:

Այս մասին հայտարարել է սոցցանցերի մասնագետ Մեթ Նավարրան: Նրա խոսքով, նոր գործառույթն այս պահին վաղ թեստավորման փուլում է գտնվում եւ այս շաբաթ հասանելի է դարձել օգտատերերի որոշակի հատվածի:


Տեսանյութերի տեւողության ավելացումը թույլ կտա ընդլայնել հարթակում ներկայացվող կոնտենտը, այդ թվում հնարավոր կլինի ներբեռնել ֆիլմերի ամբողջական թրեյլերներ, դիմահարդարման դասեր եւ ոչ միայն: