Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը ազդարարել է տարվա կարեւորագույն տեխնոլոգիական միջոցառման՝ ԴիջիԹեք 2025-ի նախապատրաստական փուլի մեկնարկը:

20-րդ հոբելյանական միջոցառումն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 10-12-ը:

«Անցած տարի շուրջ 200 ընկերություն էր մասնակցել ԴիջիԹեքին եւ դա բացարձակ ռեկորդ էր: Տասնյակ հազարավոր այցելուների հետ մեկտեղ հյուրընկալել ենք 14 դիվանագիտական պատվիրակություն եւ միջազգային 15 լրատվամիջոց, ինչը ԴիջիԹեքին իսկապես գլոբալ շեշտադրում հաղորդեց: Կասկած չունեմ, որ այս տարի բոլոր ռեկորդները գերազանցելու ենք: Կունենանք, կարծում եմ, առնվազն 350 հայրենական եւ արտասահմանյան ընկերություն եւ շուրջ 40 000 այցելու»,- նշել է ԴիջիԹեքի գործադիր տնօրեն Խաչատուր Հակոբյանը:

ԱՏՁՄ-ից նշում են, որ այս տարվա հիմնական շեշտադրումները եւ՛ ցուցահանդեսային, եւ՛ աշխատաժողովային հատվածներում հասցեագրելու են արհեստական բանականության, վենչուրային կապիտալի եւ տեխնոլոգիական ընկերությունների առաջանցիկ աճի խնդիրներն ու մարտահրավերները: