Fastex-ն ապրիլի 8-10-ը Կարուսել դյու Լուվրում մասնակցել է բլոկչեյն ոլորտի ամենամասշտաբային Paris Blockchain Week-ին:

Միջոցառման երեք օրերն անցել են պանելային քննարկումների եւ ոլորտային հագեցած հանդիպումների միջավայրում։ Paris Blockchain Week-ն (PBW) ամեն տարի մեկ հարկի տակ է համախմբում ավելի քան 10 000 այցելուի՝ շուրջ 85 երկրից։ Web3 կարեւոր թեմաներով միջոցառմանն այս տարի հանդես է եկել ավելի քան 420 խոսնակ։

Bahamut-ը` որպես PBW-ի հաքաթոնի պաշտոնական գործընկեր, Solana եւ XRPL Commons հարթակների կողքին իրականացրել է իր առանձին Bahamut հաքաթոնը։ Այն միավորել էր ոլորտի առաջատար մասնագետների եւ շուրջ 300 փորձառու ծրագրավորողի։ 10 000 եվրո ընդհանուր մրցանակային ֆոնդով հաքաթոնին մասնակցել է 11 թիմ՝ ներկայացնելով PoSA ալգորիթմով ստեղծված նախագծեր։ Հաքաթոնի ժյուրիի կազմում ընդգրկված են եղել Fastex-ի Web3 ծրագրի ղեկավար Պավել Արամյանը եւ Fastex-ի զարգացման գծով տնօրեն Արմեն Բաղդասարյանը։

Մրցանակային տեղեր են զբաղեցրել հետեւյալ նախագծերը`

•    1-ին տեղ՝ «Խաղային ոլորտը եւ կրիպտո ակտիվների իրացվելիությունը» նախագիծ (5000 եվրո)
•     2-րդ տեղ՝ «PoSA-ի կիրառմամբ սմարթ պայմանագրերի աճի միջոցով պարգեւներ ստանալու հնարավորությունը» նախագիծ (3000 եվրո)
•    3-րդ տեղ՝ «Մեմ-քոինների թողարկման հարթակ» (2000 եվրո)

«AI պիքսելային պատերազմներ Bahamut բլոկչեյնի վրա» նախագիծը արժանացել է հատուկ մրցանակի եւ Bahamut դրամաշնորհային ծրագրից կստանա ֆինանսավորման առաջնահերթություն։  

Ապրիլի 7-ին Նոտր Դամի հարեւանությամբ գտնվող ATICA սրահում Fastex-ը հյուրընկալել է Future Confidence համաժողովը, որի ընթացքում ներկայացվել են Fastex-ի վերջին նորությունները եւ վերջերս գործարկված պրոդուկտները՝ YoWallet պահառուական դրամապանակը, YoPhone-ը, YoSIM-ը եւ YoBlog-ը։ Հանդիպմանը ներկայացվել է Bahamut Grants ծրագրի աջակցությամբ ստեղծված DeFi հարթակը՝ PercentMe-ն։

Web3 ծրագրի ղեկավար Պավել Արամյանը ներկայացրել է PoSA նորարարական կոնսենսուսային ալգորիթմը։ Հայտարարվել է PoSA Merge-ի գործարկման մասին, որը ներկայացնում է Proof of Authority (PoA)-ից դեպի Proof of Stake and Activity (PoSA) անցման գործընթացը։ Այս թարմացումն ապահովում է առավել մեծ ապակենտրոնացում, անվտանգության բարձր մակարդակ եւ թափանցիկություն։

PoSA-ն նորարարական կոնսենսուս ալգորիթմ է, որը նախատեսված է ցանցի վավերացնողներին ապակենտրոնացված ձեւով պարգեւատրելու համար: Վավերացնողի կարգավիճակ ունեցող մասնակիցները սմարթ պայմանագրերը Բահամուտ բլոկչեյնում տեղադրելիս ամեն անգամ կուտակում են «ակտիվություն», երբ իրենց պայմանագրերն օգտագործվում են ուրիշների կողմից: Ըստ էության, որքան ակտիվ են վավերացնողի պայմանագրերը ցանցում, այնքան ավելի շատ են նրանք պարգեւատրվում:

Paris Blockchain Week-ին «Թվային ակտիվների ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա» խորագրով պանելային քննարկմանը Fastex-ի իրավաբանական գծով տնօրեն եւ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Խաչատրյանը Animoca Capital, Flipster, Freedx եւ Paybis նախագծերի ներկայացուցիչների հետ համատեղ քննարկումներ է ունեցել «Իրավական կարգավորումներ եւ համապատասխանություն, որոնք են կրիպտոակտիվների հիմնական բնութագրերն այսօր» թեմայով։

Paris Blockchain Week-ի շրջանակում Fastex-ի տաղավար է այցելել Ֆրանսիայի Էկոնոմիկայի նախարարի արհեստական բանականության եւ թվային տեխնոլոգիաների գծով տեղակալ Կլարա Շապազը, ծանոթացել էկոհամակարգի վերջին պրոդուկտներին եւ տեխնոլոգիական լուծումներին:

Fastex-ի աջակցությամբ ապրիլի 10-ին La Machine du Moulin Rouge ակումբում տեղի է ունեցել Paris Blockchain Week-ի ամփոփիչ միջոցառումը, որի այցելուների թիվը գերազանցել է 1000-ը։ La Machine du Moulin Rouge-ը փարիզյան հայտնի ակումբ է, որը տեղակայված է Մոնմարտրում՝ անմիջապես հանրահայտ Moulin Rouge կաբարեի շենքի ներսում։ Այն առանձնանում է իր յուրահատուկ մթնոլորտով, էլեկտրոնային երաժշտությամբ եւ կենդանի կատարումներով: Այս ակումբում ելույթ են ունեցել համաշխարհային այնպիսի արտիստներ, ինչպիսիք են Դեյվիդ Բոուին եւ «Բիթլզ» խումբը։

Fastex-ը շարունակում է ամրապնդել իր դիրքերը թվային ակտիվների զարգացող աշխարհում։ Հաջորդ կանգառը Դուբայում կայանալիք Тoken 2049-ն է։