Մայիսի 30-31-ին e-Logi Fest25-ի շրջանակում կանցկացվի «ՌոբոԴրոն. ցամաքային եւ օդային լոգիստիկայի նորարարական լուծումներ» հաքաթոնը։
Կարող են մասնակցել թե´ ծրագրային, թե´ սարքային լուծումներ առաջարկող թիմեր եւ անհատներ:
Հաքաթոնի հիմնական մարտահրավերներն են՝
• Բեռ առաքող անօդաչու սարքի նախատիպ (HW);
• Իրավիճակային իրազեկման կենտրոն՝ անօդաչու սարքերով առաքման ծառայությունների համար (SW);
• ԱԲ-ի վրա հիմնված երթուղիների պլանավորման եւ լոգիստիկ գործընթացների լավարկում (SW)։
Կպարգեւատրվեն այն թիմերը, որոնք կառաջարկեն լավագույն լուծումները՝ առաջադրված մարտահրավերների համար։
Դիմելու վերջնաժամկետը մայիսի 15-ն է, գրանցվել հնարավոր է այստեղ։
«ՌոբոԴրոն. ցամաքային եւ օդային լոգիստիկայի նորարարական լուծումներ» հաքաթոնը կազմակերպվում է e-Logi Fest25-ի շրջանակում «ԻՎԵՆԹ ԸՆԴ ԷՔՍՊՈ ԳՐՈՒՓ»-ի պաշտոնական նախաձեռնությամբ՝ «Ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի իրականացմամբ։