Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի է ունեցել «Զատիկ» ֆեսթը, որի կազմակերպչական աշխատանքներն ստանձնել էր Fastex-ը։

Զատկի տոնի առիթով Հայաստանի 50 հայտնի եւ տաղանդավոր նկարիչներ նկարազարդումներ են արել հրապարակում տեղադրված հավկիթների վրա, որոնք վերջում ստացել են տոնական օդապարիկների տեսք։

Fastex-ը եւ ftNFT-ն միջոցառմանը ներկայացրել են իրենց նորարարական լուծումները, թվային եւ ֆիզիկական արվեստի համադրությամբ ստեղծված ftNFT հարթակը։

Արվեստի այս հետաքրքիր նախաձեռնությունն ուղեկցվել է նաեւ սիրված երաժշտական բենդերի կատարումներով։ Տոնական տրամադրությունն ապահովել են The Kindergarden, Vanakan, ինչպես նաեւ Miqayel Voskanyan & Friends բենդերը։

«Fastex-ի աջակցությունը «Զատիկ» ֆեսթին եւս մեկ անգամ ընդգծում է ընկերության պատրաստակամությունը՝ նպաստելու մշակութային եւ համայնքային նախաձեռնությունների անցկացմանը եւ վերահաստատելու իր դերը նորարարական լուծումների զարգացման գործընթացում»,- ասվում է հաղորդագրությունում: