xAI-ի Grok չաթբոտն այժմ կարող է պատասխանել հարցերի՝ հիմնվելով շրջակա աշխարհի տեսադաշտի վրա՝ Google-ի Gemini-ի եւ ChatGPT-ի նման։
xAI-ը հայտարարել է Grok Vision-ի գործարկման մասին, որը թույլ է տալիս օգտատերերին ուղղել իրենց սմարթֆոնի տեսախցիկը տարբեր առարկաների վրա, օրինակ՝ ապրանքներ, նշաններ կամ փաստաթղթեր, եւ հարցեր տալ դրանց վերաբերյալ։ Grok Vision-ը հասանելի է iOS-ի Grok հավելվածի միջոցով, բայց դեռ անհասանելի՝ Android-ի համար։
Grok-ում նաեւ ընդգրկվել են բազմալեզու ձայնային պատասխաններ եւ իրական ժամանակի որոնում Grok-ի ձայնային ռեժիմում։ Android-ի օգտատերերը նույնպես կարող են օգտվել այս հնարավորություններից, բայց միայն այն դեպքում, եթե բաժանորդագրված են xAI-ի ամսական 30 դոլարանոց SuperGrok պլանին։
Grok-ը շարունակում է հետեւողականորեն ստանալ նոր հնարավորություններ։ Այս ամսվա սկզբին xAI-ն ավելացրել էր «հիշողության» ֆունկցիա, որը հնարավորություն է տալիս բոտին հիշել եւ օգտագործել նախորդ զրույցների մանրամասները։ Grok-ն ստացել է նաեւ թղթապանակի պես գործիք, որի միջոցով հնարավոր է ստեղծել փաստաթղթեր եւ հավելվածներ։