«Ուղղությունը՝ Թիմ»․ Team ընկերությունների խումբը լավագույն գործատուների ամենամյա փառատոնում՝ Career City Fest-ում է։
Լինելով տելեկոմ, տեխնոլոգիական, ֆինանսական, հյուրանոցային, գինեգործական եւ մի շարք այլ ոլորտներում գործունեություն ծավալող ընկերությունների խումբ՝ Team-ն իր տաղավարում է սպասում ամենատարբեր մասնագիտություններ եւ հետաքրքրություններ ունեցող անձանց՝ ծանոթանալու ամենաթիմային գործատուի աշխատանքային բազմաթիվ հնարավորություններին։
«Մենք ամենաթիմային գործատուի համբավը ձեռք ենք բերել հենց մարդկանց շնորհիվ։ Team-ը խրախուսում է նոր գաղափարներն ու փոխգործակցությունը՝ իր հազարավոր աշխատակիցներին առաջարկելով մասնագիտական աճի եւ առաջընթացի բազմաթիվ հնարավորություններ: Այսօր մեր նպատակը միայն աշխատատեղեր ներկայացնելը չէ․ ցանկանում ենք ցույց տալ այն մթնոլորտը, որը ստեղծվում է, երբ տարբեր ոլորտներ համագործակցում են մի գաղափարի շուրջ՝ կառուցել ավելի արդյունավետ աշխատաշուկա՝ կիրառելով տեխնոլոգիական նորարար լուծումները»,- ասել է Team ընկերությունների խմբի մարդկային ռեսուրսների կառավարման տնօրեն Աննա Հովսեփյանը։
Team-ի տաղավարում յուրաքանչյուր այցելու կարող է ոչ միայն ծանոթանալ ընկերությունների խմբի գործունեությանը, այլեւ` թվային նոր ձեւաչափով՝ ընդամենը վայրկյանների ընթացքում թողնել իր ինքնակենսագրությունը։
Team-ն իր ապագա թիմակիցներին սպասում է ապրիլի 25-26-ը՝ «Մերիդիան» էքսպո կենտրոնում։