14:32 | 25.04.25 | Նորություններ | 262
Դուբայում ապրիլի 22-ին տեղի ունեցած «Արհեստական բանականությունը առողջապահական եւ սպորտային ոլորտում» թեմայով պանելային քննարկմանը աշխարհահռչակ բիզնես մագնատ, ներդրող Իլոն Մասկի մայրը՝ Մեյ Մասկը, ներկայացրել է YoHealth առողջ ապրելակերպը խթանող հայկական հավելվածը։
Պանելային քննարկմանը մասնակցել են նաեւ Fastex էկոհամակարգի եւ YoHealth հավելվածի համահիմնադիր Վիգեն Բադալյանը, «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Պատրիս Էվրան։ Միջոցառումը մոդերացնում էր Լիլի Դոուզը։
Պանելային քննարկման ընթացքում հայտնի մոդել, սննդաբան եւ հանրային խոսնակ Մեյ Մասկը ներկայացրել է YoHealth հավելվածի ներուժը եւ արհեստական բանականության (AI) լուծումների կիրառությունը, դրա զարգացման հեռանկարները եւ անընդհատ ավելացող տեխնիկական հնարավորությունները։ Վերջինս իր ելույթում անդրադարձել է թվային առողջության մասսայականացմանը՝ ընդգծելով նման հավելվածների ընձեռած լայն հնարավորությունները։ «Կարծում եմ, որ առողջ ապրելակերպը պետք է հասանելի լինի յուրաքանչյուրին։ YoHealth-ը հնարավորություն է տալիս արհեստական բանականության միջոցով իրականացնել անհատականացված խնամք, հոգ տանել առողջության մասին եւ վերահսկել վարքագծային փոփոխությունները», – ասել է Մեյ Մասկը։
Առողջապահական եւ սպորտային ոլորտում հայտնի եւ արդեն մեծ պահանջարկ ու ճանաչում ունեցող YoHealth հավելվածը ներկայացնում է տեխնիկական բազում հնարավորություններ՝ օգտատերերին առաջարկելով ֆիզիկական ակտիվության դիմաց պարգեւներ։
Dubai AI Week-ի շրջանակում քննարկվել են նաեւ AI-ի ներկան, ապագան եւ դրա կիրառելիությունը ժամանակակից աշխարհում։ Այս տարի միջոցառմանը մասնակցել են մի շարք առաջատար ընկերություններ, ինչպիսիք են Google DeepMind-ը, Microsoft AI-ը, NVIDIA-ն, OpenAI-ը։ Նախագծերը ներկայացրել են իրենց վերջին AI լուծումները, արհեստական բանականության միջոցով տվյալների վերլուծության մեխանիզմները եւ առողջապահական եւ սպորտային ոլորտների վրա դրանց ունեցած հսկայական ազդեցությունը։ Համաշխարհային հաջողված հարթակների կողքին YoHealth հավելվածն առանձնացել է անձնական մոնիթորինգի, AI գործիքների եւ օգտատերերի վարքագծային վերլուծության տեխնիկական հնարավորություններով։
YoHealth-ի մասնակցությունն AI Week-ին եւս մեկ անգամ ամրապնդում է հարթակի դիրքերը՝ որպես առաջատար հավելված, եւ թույլ տալիս զարգացնել դրա հնարավորությունները՝ AI գործիքների կիրառմամբ։