Խաղային նոթբուքերի աշխարհում վառ պատկերի հետ մեկտեղ հաջողության գրավականը հզորությունն ու շարժունակությունն է:
Գեյմերներն ակնկալում են, որ շարժական սարքերը կհամապատասխանեն ստացիոնար համակարգիչներին, եւ արտադրողները պետք է ապահովեն այս պահանջները։ 2025 թվականին ASUS ապրանքանիշը ներկայացրեց թարմացված ROG Strix SCAR շարքը, որտեղ յուրաքանչյուր մանրուք խոսում է ֆլագմանի մակարդակի մասին:
Republic of Gamers խաղային շարքի նոթբուքերը մշտապես ունեն հզոր պրոցեսորներ, լավագույն գրաֆիկա եւ լավ մտածված հովացման համակարգ, որը թույլ է տալիս աշխատել հնարավորությունների ամենաբարձր մակարդակում: ROG Strix SCAR-ը՝ 18 եւ 16 դյույմանոց էկրաններով, դիրքավորվում է որպես Strix շարքի գագաթնակետ, որը կգնահատվի ինչպես սովորական գեյմերների, այնպես էլ՝ կիբեռսպորտով զբաղվողների եւ բովանդակություն ստեղծողների կողմից:
Եկեք մանրամասն պատմենք ROG Strix SCAR 18-ի մասին:
Նոր կորպուս եւ ֆիրմային RGB-լուսավորություն
2025 թվականի ROG Strix SCAR 18-ի ստացավ ավելին, քան պարզապես կոսմետիկ փոփոխություն: Կորպուսն ամբողջությամբ վերամշակվել է եւ մրցարշավի ավտոմոբիլի տեսք ստացել: Շրջահոսուն ձեւ, սահուն գծեր եւ էկրանի ու պատյանի միջեւ գրեթե գոյություն չունեցող բաց:
Հետեւի լուսավորությունը, իհարկե, հատուկ ուշադրության է արժանի: Միացնելուց հետո սարքը բառացիորեն կենդանանում է․ լուսային էֆեկտները՝ ստեղնաշարի վրա, պատյանի ներքեւի մասում եւ վերին կափարիչի վրա: Aura Sync-ն այժմ պարուրում է ամբողջ պատյանը փափուկ լույսով։ Ակնհայտ է, որ արտադրողները ոգեշնչվել են շրջանաձեւ վազքուղիների լույսով:
Կափարիչի վրա տեղադրված է AniMe Vision-ը՝ 8152 միկրո անցքերի հետեւում թաքնված 810 լուսադիոդերով էկրանը։ Այն թույլ է տալիս ներբեռնել GIF անիմացիաներ կամ ցուցադրել հատուկ պատկերներ՝ նոթբուքին հաղորդելով յուրահատուկ տեսք: Զուսպ եւ կոկիկ ոճը նախընտրողների համար նախատեսված է «անտեսանելի ռեժիմ»․ եթե տանը չեք եւ չեք ցանկանում ավելորդ հատուկ էֆեկտներ ստեղծել, ապա կարող եք անջատել լուսավորությունը:
Դիզայնի առումով SCAR 18-ը եւ 16-ը արտաքին տեսքից գրեթե նույնական են: Բնականաբար, 16 դյույմանոց էկրանով Strix SCAR-ն ավելի կոմպակտ կորպուս ունի: Բացի դրանից, ստեղնաշարը չունի թվային հատված՝ ի տարբերություն 18 դյույմանոց մոդելի, որի վրա տեղադրված է նորմալ չափի թվային բլոկ։
Ինչի՞ են ընդունակ պրոցեսորը եւ վիդեո քարտը
Թարմացված ROG Strix SCAR 18-ի արտադրողականությունն ամենաբարձր մակարդակի վրա է՝ առաջին հերթին NVIDIA GeForce RTX 5090 Laptop գրաֆիկական արագացուցիչի շնորհիվ: Այս վիդեո քարտը, որը կառուցված է նոր Blackwell ճարտարապետության վրա, հագեցած է 24 ԳԲ GDDR7 հիշողությամբ: Այն հիանալի կերպով հաղթահարում է ցանկացած առաջադրանք՝ ապահովելով սահուն խաղ նույնիսկ ճառագայթների հետագծմամբ ամենաբարձր կարգավորումների դեպքում:
Ընդհանուր առմամբ, RTX 50 շարքը հագեցած է հզոր արհեստական բանականությունով եւ ապահովում է նոր հնարավորություններ եւ գրաֆիկական ճշգրտություն, որոնք անհրաժեշտ են ժամանակակից օգտատերերին: Սա վերաբերում է ոչ միայն խաղերին, այլեւ՝ 3D ռենդերինգին:
DLSS 4-ի աջակցության եւ կադրերի գեներացման շնորհիվ SCAR 18-ը հեշտությամբ կատարում է առավել ռեսուրսներ պահանջող առաջադրանքներ: Max-Q, Frame Generation եւ Reflex 2 տեխնոլոգիաների աջակցությունը նոթբուքը հատկապես գրավիչ է դարձնում կիբեռսպորտի եւ առցանց մարտերի համար, որտեղ կարեւոր է արձագանքի յուրաքանչյուր միլիվայրկյանը։
Նոթբուքը հագեցած է Intel Core Ultra 9 275HX-ով՝ մինչեւ 5,4 ԳՀց հաճախականությամբ եւ մինչեւ 80 Վտ ջերմային փաթեթ եւ 24 միջուկ ունեցող պրոցեսորով: Ամենահզոր կոնֆիգուրացիայում՝ 64 ԳԲ DDR5-ով եւ 2 ՏԲ SSD-ով, SCAR 18-ը դառնում է իդեալական նոթբուք ոչ միայն խաղերի, այլեւ՝ ռենդերինգի, AI գործիքների եւ վիդեո խմբագրման համար։
Հեշտ հասանելիություն բաղադրիչներին
Strix SCAR 18 նոթբուքի կարեւոր առավելությունը ներքին բաղադրիչներին արագ հասանելիությունն է: Արտադրողները ներդրել են նոր լուծում, որը թույլ է տալիս հեշտությամբ բացել նոթբուքը եւ այն վերածել ավելի հզոր սարքի։ Նոթբուքի պատյանը նախագծված է այնպես, որպեսզի օգտատերն, առանց գործիքների օգտագործման, կարողանա հեշտությամբ հեռացնել ներքեւի վահանակը: Օգտատիրոջը հասանելի է RAM-ի բնիկները, կրիչներն ու հովացման համակարգը: Պտուտակները հանելու կարիք չկա․ հատուկ Q-latch սողնակի օգնությամբ պարզապես անհրաժեշտ է շարժել լծակը եւ ներքեւ քաշել, որպեսզի բացվի կափարիչը։
Պորտեր Նոթբուքը հագեցած է բոլոր անհրաժեշտ պորտերով՝ արտաքին էկրաններին եւ դոկ-կայաններին միանալու համար: Մի կողմում Thunderbolt 5-ն է, կա նաեւ երեք USB-A պորտեր՝ մկնիկի եւ այլ արտաքին սարքերի միացման համար։
2.5G Ethernet պորտ լարային ինտերնետի համար է, իսկ պատկերների համար կա HDMI 2.1, որը թույլ է տալիս միացնել արտաքին մոնիտորները 4K աջակցությամբ եւ թարմացման բարձր արագությամբ: 3,5 մմ աուդիո միակցիչը թույլ է տալիս օգտագործել ականջակալներն առանց ադապտերների:
Դիսփլեյ
Նոթբուքը հագեցած է բարձրորակ ROG Nebula HDR էկրանով՝ 2,5K (2560 x 1600) կետայնությունով, որն ապահովում է բարձր պատկերի որակ: Էկրանն ունի 240 Հց թարմացման արագություն եւ 3 միլիվայրկյան արձագանքման ժամանակ:
Դիսփլեյն ապահովում է 100% DCI-P3 գունային գամմա, Pantone վավերացում, G-Sync տեխնոլոգիա եւ Dolby Vision HDR, ինչի շնորհիվ այն իդեալական է խաղերի եւ մուլտիմեդիա բովանդակության համար:
Արտադրողներն օգտագործում են մինի-LED տեխնոլոգիայով թարմացված մատրիցա՝ ավելի քան 2000 տեղային մթեցման գոտիներով։ Սա ապահովում է սեւ մուգ երանգ եւ HDR ռեժիմում մինչեւ 1200 կդ/մ² պայծառություն: Այս էկրանները ցուցադրում են տպավորիչ պատկերի որակ HDR աջակցությամբ խաղերում, օրինակ՝ Cyberpunk 2077-ում կամ Call of Duty: Modern Warfare II-ում։ Վառ պայթյունները եւ մութ տեսարանների լուսավորությունը հատկապես իրատեսական է թվում, եւ գեյմերները լիովին ընկղմվում են խաղի մեջ։
Բացի դրանից, էկրանն ունի երկու շերտ Ambient Contrast Ratio թաղանթ՝ ցայտագունությունը 4,5 անգամ բարելավելու համար: Եթե նույնիսկ նոթբուքը պահեք անկյան տակ, էկրանի պատկերը կմնա պարզ եւ հարթ, ասես, սարքը սեղանին դրված լինի:
Հովացման համակարգ ROG Strix SCAR 18-ը (2025) հագեցած է ամենաառաջադեմ հովացման համակարգով, որը կարելի է պատկերացնել խաղային սարքում: Այն ունի ընդլայնված գոլորշիացման խցիկ, որն այժմ ծածկում է մայր տախտակի ամբողջ տարածքը՝ ռադիատորների երկու հատվածների միջեւ եւ հասնում է հենց հետեւի վահանակին: Այսպիսով, ջերմությունը արդյունավետորեն բաշխվում է նույնիսկ ծայրահեղ ծանրաբեռնվածության դեպքում:
Համակարգն օգտագործում է երեք օդափոխիչ, եւ սառը օդը ներթափանցում է ներքեւի, կողային եւ նույնիսկ ստեղնաշարի վահանակների միջով: Արդյունքում օգտատերերը կարող են հանգիստ խաղալ երկար ժամանակ՝ առանց գերտաքացման վտանգի։ Տաք օդը սպառվում է բացառապես կորպուսի հետեւի մասով՝ վերացնելով ձեռքերի հատվածում գերտաքացումը։
Ներկառուցված փոշու զտիչները պաշտպանում են սարքը աղտոտումից: Բացի դրանից, հեղուկ մետաղական Conductonaut Extreme-ն օգտագործվում է պրոցեսորի եւ գրաֆիկական պրոցեսորի վրա: Այս դեպքում սարքի ջերմաստիճանը ջերմային մածուկի համեմատ նվազում է մինչեւ 15°C աստիճան։
ASUS-ի խաղային նոթբուքը սկսնակների եւ մասնագետների համար
Ծանոթանալով
ROG Strix SCAR 18-ի բնութագրերին՝ հասկանալի է դառնում, որ սա պարզապես նոթբուք չէ, այլ լիարժեք խաղային կայան եւ այն չի զիջում ստացիոնար համակարգիչներին: Կարող եք ընտրել ավելի թեթեւ տարբերակը՝ ROG Strix SCAR 16-ը, եթե անհրաժեշտ է ավելի կոմպակտ մոդել՝ ավելի փոքր էկրանով:
Նման արտադրողականության, պատկերի որակի եւ պորտերի քանակի շնորհիվ այն կարող է օգտագործվել ցանկացած տեսակի խաղերում եւ՛ սկսնակների, եւ՛ կիբեռսպորտի մասնագետների կողմից: Այս սարքը առավելագույնը ընտրողների համար է։ Դա վերաբերում է թե՛ գրաֆիկային, թե՛ հովացման համակարգին ու սարքի թարմացմանը, թե՛ էկրանի կամ ինտերֆեյսների քանակին:
ASUS Perfect Warranty ծրագիրՆշված առավելություններից բացի, ASUS-ն օգտատերերին առաջարկում է ASUS Perfect Warranty ծրագիր, որը պաշտպանում է սարքը ստանդարտ երաշխիքից դուրս:
Ծրագիրը վերաբերում է 2025 թվականի հունվարի 1-ից գնված ASUS, ROG եւ TUF նոթբուքերին եւ ապահովում է պաշտպանություն պատահական անկումից, հոսանքի տատանումներից, հեղուկի պատճառած վնասից, ինչպես նաեւ ֆիզիկական վնասից:
ASUS Perfect երաշխիքից օգտվելու համար օգտատերը պետք է ստեղծի ASUS հաշիվ եւ գրանցի նոթբուքը գնումից հետո 90 օրվա ընթացքում: