Մեկնարկում է 2025 թ. տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) բնագավառում ամենամյա կրթական պարգեւների մրցանակաբաշխությունը ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 10-րդ, 11-րդ եւ 12-րդ դասարանների աշակերտների համար։
Մրցանակաբաշխությունն այս տարի անցկացվում է 19-րդ անգամ։ Այն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից՝ ՏՏ բնագավառում լավագույն աշակերտներին ճանաչելու եւ խրախուսելու նպատակով:
Մրցանակաբաշխությունը կանցկացվի երկու փուլով. առաջին փուլում առցանց թեստային համակարգի միջոցով կորոշվեն եզրափակչ փուլի մասնակիցները, իսկ եզրափակիչ փուլում հաղթողները կորոշվեն բանավոր հարցազրույցի արդյունքում, որը մասնակիցների հետ կանցկացնեն մրցութային հանձնաժողովի անդամները:
Առաջին փուլը կանցկացվի մայիսի 22-ին։ Մասնակցության հայտերը պետք է ներկայացնել այստեղ։
Մասնակիցների գրանցումը կատարվում է թեստային հարցման արդյունքների հիման վրա: Թեստային հարցման ընթացքում կտրվի 50 հարց, որոնցից յուրաքանչյուրը գնահատվում է 2 միավոր։ Գրանցման եւ թեստային հարցման համար նախատեսված ընդհանուր ժամանակը 1 ժամ 30 րոպե է: 45-ից ավելի միավոր հավաքած աշակերտները կդառնան եզրափակչ փուլի մասնակից, ինչի վերաբերյալ թեստավորման համակարգի կողմից կստանան հավաստող տեղեկատվություն։
Հաղթողները հանդիսավոր պայմաններում կստանան խորհրդանշական արձանիկ-մրցանակ, դիպլոմ եւ դրամական պարգեւ։
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք գրել ruzannag@synopsys.com էլ․ փոստին կամ զանգահարել 010492333 հեռախոսահամարով: