Xiaomi-ի MiMo մոդելների ընտանիքը հրապարակվել է բաց հասանելիությամբ GitHub-ում եւ Hugging Face-ում։

Ներկայացվել է չորս մոդել՝

•    MiMo-7B-Base,
•    MiMo-7B-RL-Zero,
•    MiMo-7B-SFT,
•    MiMo-7B-RL։

Xiaomi-ի սեփական տվյալներով՝ նեյրոցանցը գերազանցել է OpenAI-ի o1-mini եւ GPT-4o, ինչպես նաեւ Alibaba-ի QwQ մոդելներին մաթեմատիկական մտածողության եւ կոդի գեներացման թեստերում։

photo © Xiaomi


MiMo-ի արդյունքները համեմատած o1-mini եւ GPT-4o (OpenAI), ինչպես նաեւ QwQ (Alibaba) մոդելների հետ:

Անկախ գնահատականներ առայժմ չկան։ Ընկերությունն ընդգծում է, որ մոդելը հարմար է այն առաջադրանքների համար, որոնք պահանջում են մաթեմատիկական եւ տրամաբանական եզրահանգումներ։

Սա Xiaomi-ի առաջին AI մոդելն է, որը մշակել է ընկերության կողմից վերջերս ձեւավորված արհեստական բանականության զարգացման թիմը։ Ընկերությունը կարեւորում է AGI-ի՝ ընդհանուր արհեստական բանականության ստեղծման հասնելը։