Duolingo-ն հայտարարել է 148 դասընթացի մեկնարկի մասին, որը, ըստ ընկերության, կրկնակի ավելի է, քան արդեն իսկ առկա դասընթացների քանակը։

Գործարկման արդյունքում ծառայության յոթ ամենատարածված լեզուները, անգլերենից բացի՝ իսպաներեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, ճապոներեն, կորեերեն եւ չինարեն մանդարին, հասանելի կդառնան բոլոր 28 աջակցվող ինտերֆեյսի լեզուների համար։

Դասընթացները հիմնականում նախատեսված են սկսնակների համար (A1-A2) եւ ներառում են Stories եւ DuoRadio փոդքասթ դասեր։

Duolingo-ի գործադիր տնօրեն Լուի ֆոն Անի խոսքով՝ առաջին 100 դասընթացի մշակման համար պահանջվել է մոտ 12 տարի։ Այժմ գեներատիվ արհեստական բանականության եւ այլ գործիքների շնորհիվ ընկերությունը կարող է մեկնարկել գրեթե 150 դասընթաց մոտ մեկ տարվա ընթացքում։