17:16 | 06.05.25 | Նորություններ | 95

Հայտնի են Tech Week Vanadzor 2025-ի անցկացման օրերը

Հուլիսի 4-6-ը Վանաձորում կանցկացվի Tech Week Vanadzor 2025-ը։ Այն Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում մեկ հարկի տակ կհամախմբի հայաստանյան ՏՏ համայնքը։

Tech Week 2025-ը հարթակ է, որը հնարավորություն է տալիս ծանոթանալ հայկական ծագումով համաշխարհային ճանաչում ունեցող ընկերություններին, նրանց անցած ճանապարհին, հաջողության պատմություններին եւ հանդիպած մարտահրավերներին, ինչպես նաեւ՝ կրկնել եւ գերազանցել այդ փորձը։

Միջոցառման նպատակն է ստեղծել միասնական տեխնոլոգիական համայնք եւ հավաքական ուժերով նպաստել մարզերի համաչափ ու կայուն զարգացմանը։

Tech Week 2025-ին սպասվում է․

•    մոտիվացիոն ելույթներ եւ պանելային քննարկումներ;
•    Wings գաղափարների մրցույթ;
•    ԴեւHacks հաքատոն։

Մուտքն ազատ է բոլորի համար, գրանցվել հնարավոր է այստեղ։ Կազմակերպիչ ընկերություններն են Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ), Zealous եւ TCF ընկերությունները: