Figma Config համաժողովի ընթացքում ներկայացվել է AI ֆունկցիաներ կայքերի եւ հավելվածների ստեղծման համար, ինչպես նաեւ մարքեթոլոգների համար նախատեսված ծառայություն եւ վեկտորային խմբագիր։
Ներկայացնում ենք կարեւոր եւ հետաքրքիր նորույթները։
Figma Sites. կայքերի ստեղծման համար նախատեսված կոնստրուկտոր է։ Այն պարունակում է նախապես կազմված բլոկներ եւ շաբլոններ։ Կարելի է ավելացնել անցումներ, անիմացիաներ եւ էֆեկտներ։ Ներկայում այն հասանելի է բաժանորդագրություն ունեցող օգտատերերին բետա փորձարկման ռեժիմով։
photo © Figma
Հետագայում գործիքը կստանա AI-ի միջոցով կոդի գեներացման հնարավորություն եւ կայքի բովանդակության կառավարման համակարգ։
Figma Make․ սա տեքստը վերածում է կոդի՝ օգտագործելով Anthropic-ի Claude 3.7 մոդելը։ Գործիքը կարող է ստեղծել հավելվածների նախատիպեր եւ աշխատող տարբերակներ՝ հիմնված նկարագրությունների կամ արդեն գոյություն ունեցող նախագծերի վրա։
photo © Figma
Առանձին տարրերը կարելի է խմբագրել ձեռքով կամ կարգավորել AI հուշումներով։ Գործիքը հասանելի է բոլոր օգտատերերին բետա տարբերակով։
Figma Buzz. այս գործիքը նախատեսված է մարքեթոլոգների համար։ Այն նույնպես հասանելի է բոլոր օգտատերերին բետա տարբերակով։ Դրա միջոցով դիզայներները կարող են ստեղծել շաբլոններ եւ ոճեր, որոնք մարքեթոլոգները կկարողանան օգտագործել էլ. նամակների, սոցիալական մեդիայի գրառումների, գովազդների եւ այլ հրապարակումների ստեղծման համար։
photo © Figma
Գործիքն ունի AI ֆունկցիաներ՝ տեքստային հարցումների հիման վրա պատկերներ գեներացնելու եւ խմբագրելու համար։
Figma Draw․ սա «պարզեցված Adobe Illustrator» է։ Այն վեկտորային նկարների խմբագիր է, որում կան վրձիններ, տեքստուրաներ, պատկերներ ու լոգոներ ստեղծելու եւ խմբագրելու գործառույթներ։ Այն հասանելի է բաժանորդագրություն ունեցող օգտատերերին։
photo © Figma