Հունիսի 15-ին Գյումրիում կանցկացվի Gyumri Game Conference-ը, որը կմիավորի արդյունաբերության եւ ստեղծարար տեխնոլոգիաների ոլորտների ներկայացուցիչների, երիտասարդ տաղանդների եւ միջազգային գործընկերների։

Այս տարի Gyumri Game Conference-ը ստացել է նոր ձեւաչափ՝ Youth Edition խորագրով։ Միջոցառման ընթացքում բանախոսություններով հանդես կգան խաղային արդյունաբերության ոլորտի փորձագետներ եւ մասնագետներ։ Կանցկացվեն երիտասարդական, ստեղծագործական մրցույթներ, պանելային քննարկումներ եւ աշխատարաններ։

Կանցկացվի նաեւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի եւ Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի համագործակցությամբ իրականացված «Gamechangers: Next Level» ու «CyberNinja Camp» կրթական ծրագրերի եզրափակիչ փուլերը։ Ծրագրերի ավելի քան 200 մասնակից կստանա ավարտական հավաստագիր ու կներկայացնի թիմային նախագիծ՝ հեղինակային տեսաախաղերի եւ կիբեռանվտանգության թեմայով կոմիքսների տեսքով։

Կոնֆերանսի ընթացքում կանցկացվի նաեւ «Imagination Challenge» մրցույթը։ 

Բացի այդ, Noor Games-ի հետ համագործակցությամբ կամփոփվի 48 ժամ տեւողությամբ խաղերի մշակման հաքաթոնի արդյունքները։