Որոշ մոդելների համեմատություն տարբեր չափանիշներով
11:28 | 11.06.25 | Նորություններ | 497
Ֆրանսիական Mistral AI-ը թողարկել է իր առաջին «պատճառաբանող» Magistral մոդելները եւ չաթբոտին ավելացրել է «մտածող» ռեժիմ։
Մոդելներից մեկը Magistral Small-ը բաց կոդով է, ունի 24 միլիարդ պարամետր, համատեքստային պատուհանը՝ 128 հազար թոքեն։ «Օպտիմիզացված» տեսքով այն կարող է աշխատել մեկ Nvidia RTX 4090 տեսաքարտի կամ 32 ԳԲ օպերատիվ հիշողությամբ Mac-ի վրա։ Հասանելի է Hugging Face-ում՝ Apache 2.0 լիցենզիայով։ Այն կարող է օգտագործվել առեւտրային նպատակներով։
Mistral AI-ը նաեւ թողարկել է Magistral-ի «ավելի հզոր» տարբերակը՝ Medium-ը։ Նախնական տարբերակը հասանելի է API-ով, Amazon SageMaker ամպային հարթակում։ Ընկերության Le Chat չատբոտում նույնպես ավելացվել է Medium-ը՝ «Reasoning» եւ «Pure Reasoning» կոճակներով։ Մշակողի խոսքով՝ Magistral-ը «հատկապես լավ է մտածում» անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն, իտալերեն, արաբերեն, պարզեցված չինարեն եւ ռուսերեն:
Այն հարմար է ծրագրային ապահովման մշակման, ռազմավարական պլանավորման, ռիսկերի գնահատման, ստեղծագործական գրավոր աշխատանքների, իրավական հետազոտությունների, ֆինանսական կանխատեսումների, օպտիմալացման հաշվարկների համար։
Որոշ մոդելների համեմատություն տարբեր չափանիշներով