Gecko Robotics-ը հայտարարել է D սերիայի 125 միլիոն դոլար ներդրման մասին, ինչի արդյունքում ընկերության գնահատականը հասել է 1.25 միլիարդ դոլարի։

Ընկերությունը հիմնադրվել է 12 տարի առաջ քոլեջի ուսանողական հանրակացարանում Ջեք Լուսարարյանի կողմից։ Այժմ Gecko Robotics-ը դարձել է «միաեղջյուր» (unicorn) ընկերություն է, որն օգտագործելով արհեստական բանականություն եւ ռոբոտատեխնիկա, ապահովում է էներգիայի եւ արտադրական օբյեկտների օպտիմալացում, այդ թվում նաև զինված ուժերի արդիականացում։

Ընկերությունն առայսօր ներգրավել է 347 միլիոն դոլար ներդրում՝ Cox Enterprises-ի (առաջատար), USIT-ի, XN-ի, Founders Fund-ի եւ Y Combinator-ի կողմից։

D սերիայի ֆինանսավորման փուլը գլխավորել է Cox Enterprises-ը, իսկ USIT-ը, XN-ը, Founders Fund-ը եւ Y Combinator-ն ընդգրկված են շարունակական ներդրողների թվում։