Instagram-ը երկար սպասված գործառույթ է ավելացրել, որը թույլ է տալիս փոխել ձեր էջի հրապարակումների հերթականությունը։
Նախկինում գրառումները ցուցադրվում էին միայն ժամանակագրական կարգով, եւ հրապարակումը ընդգծելու միակ միջոցը այն էջի վերեւում «ամրացնելն» էր։
Գործառույթը սկսել էր փորձարկվել դեռեւս 2022-ի հունվարին, սակայն գործարկումը հետաձգվել էր։
Instagram-ը նաեւ փորձարկում է «լուռ» հրապարակումները. դրանք կհայտնվեն էջում, սակայն հետեւորդները չեն տեսնի դրանք։ Instagram-ի հիմնադիր Ադամ Մոսերիի խոսքով՝ այս տարբերակը կօգնի նվազեցնել անհանգստությունը հրապարակման ժամանակ եւ հարմար է նրանց համար, ովքեր ցանկանում են ստեղծել էջ առանց ներգրավվածության վրա մեծ ճնշման։
Նմանատիպ մոտեցում է կիրառվում նաեւ տեսանյութերի փորձարկման ձեւաչափը, որը թույլ է տալիս տեսանյութեր հրապարակել միայն ձեզ համար։ Ընկերության տվյալներով՝ հեղինակների 40%-ը սկսել է ավելի հաճախ հրապարակել տեսանյութեր գործառույթը փորձարկելուց հետո, եւ նրանց 80%-ը նշել է նոր օգտատերերի շրջանում հասանելիության աճ։
Instagram-ը նաեւ մեկնարկել է Spotify-ի հետ ինտեգրացիա, որը թույլ է տալիս օգտատերերին կիսվել լսած երգերով էջի «Notes» բաժնում։ Երգերը հրապարակվում են իրական ժամանակում, եւ հետեւորդները կարող են անմիջապես անցնել Spotify։