ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «Մասսայական ուսուցում» բաղադրիչի շրջանակում Լոռու եւ Շիրակի մարզերում մեկնարկել է տեխնոլոգիական անվճար դասընթացների մասնակցության հայտերի ընդունումը։

Մարզերում ծրագիրը կիրականացնի դրամաշնորհային մրցույթը հաղթած Armenian Code Academy (ACA) ընկերությունը, յուրաքանչյուր մարզում՝ 100 մասնակից։

Դասընթացների հիմնական թեմաներն են՝ 

•    ծրագրավորման հիմունքներ,
•    դիզայներական ծրագրեր, 
•    մեքենայական ուսուցման մոդելներ, 
•    տեղեկատվական անվտանգություն, 
•    կիբեռանվտանգություն, 
•    ֆիշինգ, 
•    արդի տեխնոլոգիաներ։

Ծրագրին կարող են դիմել ավագ դպրոցի աշակերտները, ուսանողները, ոլորտով հետաքրքրված անձինք:

Մասնակիցները պրակտիկ աշխատանքների իրականացման հնարավորություն կունենան հենց դասերի ընթացքում։ 

Ծրագրի նպատակն է նպաստել մարզերի բնակչության տեխնոլոգիական գրագիտության բարձրացմանը, իրազեկել ոլորտում իրականացվող ծրագրերի եւ դրանց մասնակցության հնարավորությունների մասին, ինչպես նաեւ աջակցել նրանց՝ մասնագիտական կողմնորոշման հարցում:

Այս տարի «Մասսայական ուսուցում» ծրագիրը կիրականացվի Տավուշի, Շիրակի, Լոռու, Արմավիրի, Արագածոտնի, Արարատի եւ Կոտայքի մարզերի շուրջ 700 մասնակցի համար։

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ։