ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության եւ Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության համագործակցության շրջանակում հուլիսի 9-11-ն անցկացվող Կիբեռանվտանգության հաքաթոնն ամփոփել է արդյունքները: 

Միջոցառմանը մասնակցել է շուրջ 65 մասնագետ՝ պետական կառույցներից, ֆինանսական, հեռահաղորդակցության եւ կենսական նշանակության ծառայություններ մատուցող կազմակերպություններից։

Առաջին մրցանակին արժանացել  է Access Denied թիմը՝ ստանալով 2,5 մլն դրամ, 2-րդը՝ «Թիվ 1» թիմն էր, 3-րդը՝ HackShield-ը, որոնք համապատասխանաբար ստացել են 1.5 եւ 1 միլիոն դրամ՝ 10 թիմերի մրցապայքարում ներկայացնելով լավագույն լուծումները տվյալների պաշտպանության, կիբեռհարձակումների դիմագրավման, ցանցային անվտանգության բարելավման, սպառնալիքների վաղ հայտնաբերման վերաբերյալ։

Միջոցառման նպատակն էր բարձրացնել տեղեկատվական անվտանգության եւ կիբեռանվտանգության ոլորտի մասնագետների կարողություններն ու պատրաստվածությունը՝ դիմակայելու կիբեռսպառնալիքներին եւ մարտահրավերներին, խթանել կրիտիկական ենթակառուցվածքների միջեւ համագործակցությունը՝ ամրապնդելով կիբեռմիջադեպերին արձագանքելու ճկունությունը: