14:30 | 11.07.25 | Նորություններ | 1062
Հուլիսի 15-ից YouTube-ը կթարմացնի «կրկնվող» եւ «զանգվածային» բովանդակության սահմանումը, որը չի կարող դրամայնացվել։
Դրանք են մեկ հաշվի կոմից տարածվող նմանատիպ բովանդակություն ունեցող եւ նվազագույն խմբագրմամբ տեսանյութերը։ Հեղինակները ենթադրել են, որ YouTube-ը պատրաստվում է սահմանափակել արհեստական բանականության կողմից ստեղծված բովանդակության տարածումը, գրում է The Verge-ը։
X սոցիալական ցանցում օգտատերերի հարցերին պատասխանելիս ընկերությունը չի հերքել այս ենթադրությունները, բայց բացատրել է, որ արհեստական բանականությունը դեռեւս կարող է օգտագործվել տեսանյութերը «բարելավելու» համար, եթե դրանք համապատասխանում են հարթակի մնացած պահանջներին։ Հեղինակները պետք է նաեւ նշեն, որ «իրենց բովանդակությունը փոփոխվել է» նեյրոնային ցանցերի միջոցով։
YouTube-ը հրապարակել է առկա փաստաթղթերի լրացում, որտեղ «կրկնվող եւ զանգվածային բովանդակություն» հասկացությունը փոխվել է «ոչ իսկական բովանդակություն» ձեւակերպմամբ։ Թե ինչ է այն ներառում, դեռեւս չի բացատրվել։
Չմոնետիզացվող բովանդակության օրինակներից են հնչյունավորված տեսանյութերը, որոնք «միմյանցից տարբերվում են միայն մակերեսային մանրամասներով», ինչպես նաեւ նմանատիպ սլայդ շոուները։
YouTube-ի խմբագրական տնօրեն Ռենե Ռիչիի խոսքով՝ սա գործող դրամայնացման կանոնների «աննշան թարմացում» է, որպեսզի ստեղծողները զգալիորեն փոփոխեն ոչ օրիգինալ բովանդակությունը։