16:32 | 22.07.25 | Նորություններ | 130
Սեպտեմբերի 18-19-ին Երեւանում կանցկացվի Gateway to Europe 2025 փիչինգ միջոցառումը։
Gateway to Europe-ը նպատակ ունի կապ ստեղծել հավակնոտ հիմնադիրների եւ եվրոպացի բիզնես հրեշտակների, վենչուրային կապիտալիստների ու կորպորատիվ գործընկերների միջեւ, որոնք ակտիվորեն փնտրում են նոր ներդրումային հնարավորություններ։ Ընդգծելով Հայաստանի արագ զարգացող ստարտափ էկոհամակարգը՝ միջոցառումը նպատակ ունի ամրապնդել կապերը եվրոպական կապիտալի եւ համաշխարհային աճի պատրաստ ստարտափների միջեւ։
Ստարտափները կարող են՝
• ներկայացնել իրենց լուծումը եվրոպացի ակտիվ ներդրողներով լի սրահում,
• ստեղծել միջսահմանային կապեր՝ նոր շուկաներ մուտք գործելու համար,
• ցանցային կապեր հաստատել եվրոպացի բիզնես հրեշտակների, վենչուրային ներդրողների եւ կորպորատիվ գործընկերների հետ,
• միանալ նորարարության եւ տարածաշրջանային համագործակցության խթանող դինամիկ միջոցառմանը։
Gateway to Europe-ը կազմակերպվում է Եվրոպական բիզնես հրեշտակների ցանցի (EBAN), STAN հրեշտակ ներդրողների ցանցի, Հայաստանի Բիզնես Հրեշտակների Ակումբի (AICA) եւ BANA Angels-ի կողմից՝ Եվրոպական Միության ֆինանսավորմամբ EU4Innovation East ծրագրի, ինչպես նաեւ Ֆրանսիայի կառավարության համաֆինանսավորմամբ եւ Expertise France-ի կողմից իրականացվող աջակցության շրջանակում։
Միջոցառմանը աջակցում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, իսկ Synergy-ն հանդես է գալիս որպես համայնքային գործընկեր։ Gateway to Europe-ի առաքելությունն է կամուրջներ կառուցել եվրոպական կապիտալի եւ աճի պատրաստ հիմնադիրների միջեւ։
Հայտերը ներկայացնել հարկավոր է մինչեւ օգոստոսի 30-ը այստեղ։ Լրացուցիչ տեղեկատվություն հասանելի է այստեղ։