ChatGPT օգտատերերի զրույցները, որոնք նրանք կիսվել են ընկերների կամ գործընկերների հետ, կարող են հայտնվել Google-ի որոնման արդյունքներում: 

Ինչպես հայտնել է Fast Company-ն, դա տեղի է ունենում, եթե անձը սեղմում է «Կիսվել» կոճակը. զրույցը սկսում է ինդեքսավորվել որոնողական համակարգի կողմից, նույնիսկ եթե հղումը դեռ ոչ մեկին չի ուղարկվել:

Այս զրույցները պարունակում են խիստ անձնական բացահայտումներ՝ դեպրեսիայի եւ անհանգստության փորձառություններից մինչեւ ընտանեկան կոնֆլիկտների եւ սեռական կյանքի մասին պատմություններ: Երբեմն օգտատերերը տալիս են իրենց անունները կամ ասում, թե որտեղ են ապրում։


Կարեւոր է, որ հղումը հրապարակելիս ChatGPT-ն առաջարկում է «Դարձնել այս զրույցը հայտնաբերելի» վանդակը՝ նշելով, որ այդ դեպքում զրույցը կարող է ցուցադրվել որոնման մեջ: Լռելյայն այս վանդակը չի սեղմվում: Այսպիսով, հնարավոր է, խնդիրը շփոթեցնող ինտերֆեյսի մեջ է. որոշները պարզապես  կարող էին չհասկանալ, թե ինչի մասին է խոսքը: 


OpenAI-ը հայտարարել է, որ չպետք է գաղտնի տեղեկատվություն կիսվել չատբոտի հետ: Իրավիճակը, սակայն, ցույց է տալիս, որ շփոթեցնող UX-ը կարող է հանգեցնել տվյալների արտահոսքի: Google-ի եւ OpenAI-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել։


Մասնագետներն իրավիճակը անվանում են նախազգուշացնող նշան։ «Մարդիկ կարծում են, որ կարող են օգտագործել ChatGPT-ն լիովին գաղտնի ռեժիմով, բայց իրականում շատերը նույնիսկ չեն գիտակցում, որ իրենց պատմությունները կարող են արտահոսել», - ասել է կիբեռանվտանգության վերլուծաբան եւ SocialProof Security-ի գործադիր տնօրեն Ռեյչել Թոբեքը։

Ձեր զրույցները հետաքրքրասեր աչքերից պաշտպանելու համար՝

- Անցեք ChatGPT կարգավորումներ;
- Բացեք «Տվյալների կառավարում» ներդիրը;
- Սեղմեք «Կառավարել» «Համօգտագործվող հղումներ» բաժնի կողքին։
- Ջնջեք բոլոր հղումները՝ սեղմելով յուրաքանչյուր զրույցի կողքին գտնվող աղբարկղի պատկերակին։


Եթե հանկարծ որոշեք ապագայում կիսվել զրույցով, մի նշեք այն վանդակը, որը պատասխանատու է նամակագրության հայտնաբերման համար։ Այդ դեպքում ոչ ոք չի կարողանա գտնել ձեր զրույցը նեյրոնային ցանցի հետ, գոնե այդպես է ասում OpenAI-ը։