12:40 | 13.08.25 | Նորություններ | 117
OpenAI-ի ղեկավար Սեմ Ալթմանը պատրաստվում է ներդրումներ կատարել նեյրոիմպլանտների ոլորտում նոր Merge Labs ստարտափի ստեղծման մեջ, հայտնում է Financial Times-ը։
Հրապարակման աղբյուրների համաձայն՝ ստարտափը 850 միլիոն դոլար կգնահատվի ներդրումներ ներգրավելիս։ Ընդհանուր առմամբ, ընկերությունը նախատեսում է ներգրավել 250 միլիոն դոլար, որի մեծ մասը կտրամադրի OpenAI-ը։ Սեմ Ալթմանը չի պատրաստվում ներդնել իր անձնական միջոցները։
Merge Labs-ը համագործակցում է նաեւ Tools for Humanity-ի ղեկավար Ալեքս Բլանիայի հետ, որը նույնպես հիմնադրել է Սեմ Ալթմանը։
Նրդրումային շրջափուլից հետո Ալթմանը կդառնա ընկերության համահիմնադիր, բայց չի խանգարի դրա աշխատանքին։
Neuralink-ը հիմնադրվել է 2016 թվականին, այն մշակում է պրոդուկտներ ուղեղի եւ համակարգչի միջեւ ուղիղ կապի համար։ 2024 թվականի հունվարին ընկերությունը հայտարարեց, որ առաջին անգամ մարդու մեջ նեյրոչիպ է տեղադրել։ Փետրվարին մարդը «մտքի ուժով» շարժում էր կուրսորը, իսկ մարտին խաղում էր առցանց խաղեր։
Այնուհետեւ ընկերությունը հայտնեց եւս երկու պացիենտի մասին։ Հունիսին Bloomberg-ը գրել էր, որ Neuralink-ը նեյրոչիպ է տեղադրել հինգ մարդու մեջ։ Իլոն Մասկը հայտարարել է, որ ընկերությունը նախատեսում է 2025 թվականին 20-30 հիվանդի տեղադրել։