12:03 | 14.08.25 | Նորություններ | 427
Ֆիքսված ցանցի ընդլայնման ռազմավարության շրջանակում Ucom-ը հայտարարում է Երեւանի Սիլիկյան թաղամասում ընկերության գերարագ ֆիքսված ցանցի գործարկումը հաջողությամբ ավարտելու մասին։
Սիլիկյան թաղամասի բնակիչներն այսուհետ կարող են օգտվել Ucom-ի ֆիքսված ինտերնետից, շարժական կապի ծառայություններից եւ հեռուստատեսությունից՝ ստանալով այս բոլոր ծառայությունները մեկ փաթեթում եւ առավել շահավետ պայմաններով։
Ցանցի գործարկման կապակցությամբ Ucom-ը հատուկ առաջարկ է նախատեսել թաղամասում բնակվողների համար, որը կգործի 2025թ. օգոստոսի 13-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ։ Մասնավորապես, Unity փաթեթներին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում մեկ ամիսը կտրամադրվի անվճար։
«Մեր կարեւորագույն առաքելությունն է Հայաստանում բոլորի համար հասանելի դարձնել կապի բարձրորակ եւ ժամանակակից ծառայությունները։ Բաժանորդների հանդեպ հոգատարությունը Ucom-ի համար առաջնային է, դրա համար մենք ստեղծել ենք միավորված եւ շահավետ փաթեթներ, որոնք ներառում են տան ինտերնետը, շարժական կապն ու հեռուստատեսությունը՝ դարձնելով դրանք առավել պահանջված եւ արդյունավետ։ Հուսով եմ, որ Սիլիկյան թաղամասի բնակիչները կօգտվեն մեր տրամադրած հնարավորություններից եւ կվայելեն Ucom-ի ցանցի արագությունն ու որակը», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
2025 թվականին Ucom ֆիքսված ցանցն արդեն հաջողությամբ գործարկվել է նաեւ Երեւանի Հին Ավան, Անաստասավան եւ Հաղթանակ թաղամասերում։