Հայկական Zangi հավելվածի նոր գրանցումների թիվն ամսական հասնում է 6 միլիոնի, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Zangi-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանում Whatsapp-ի ու Telegram-ի սահմանափակումների ֆոնին Zangi-ի պահանջարկը բարձրացել է նաեւ Հայաստանում եւ Max-ի հետ կիսում են առաջին հորիզոնականները։
«Ռուսաստանում Whatsapp-ի ու Telegram-ի սահմանափակումների ֆոնին Զանգին Հայաստանում էլ բարձարացավ, եւ Max-ի հետ կիսում ենք առաջին հորիզոնականները։ Կարդում եմ նաեւ մեր օգտատերերի տրամաբանական գրառումները, թե ինչու ավելի ակտիվ չենք եւ ինչու Զանգին չի գովազդվում։
Ասեմ, որ աշխարհով մեկ Զանգի-ում նոր գրանցումները ամսական քանակը մոտենում է 6 միլիոնի։ Աշխարհի երկրների կեսում թոփ չարթերի մեջ ենք։ Նույնիսկ Ռուսաստանի նման մեծ շուկան մեզ համար արդեն հերթական շուկա է։
Մենք զարգանում ենք լրիվ օրգանիկ հիմքով, մինչեւ այս պահը գովազդի/մարքեթինգի վրա ծախսել ենք 0 լումա։