Techstars Anywhere հեռավար աքսելերատորը հայտարարում է նոր շրջանի հայտերի ընդունման մեկնարկի մասին։
Ծրագիրը գործում է 2017 թվականից եւ աջակցում է այն ստարտափ հիմնադիրներին, որոնք չեն կարող տեղափոխվել, բայց ցանկանում են օգտվել միջազգային աքսելերատորի հնարավորություններից։
Ծրագիրը գործում է Հյուսիսային Ամերիկայի ժամային գոտում եւ հիմնականում հեռավար է, սակայն ներառում է երեք առկա հանդիպում տարբեր ամերիկյան քաղաքներում։
Այն բաց է բոլոր ոլորտներում գործող ստարտափ հիմնադիրների համար՝ ներառյալ արհեստական բանականությունը (AI), ռոբոտատեխնիկան, էներգետիկան, նյութագիտությունը եւ այլն։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 19-ն է, մանրամասներին ծանոթանալ եւ դիմել հնարավոր է այստեղ։