13:54 | 08.09.25 | Նորություններ | 281

Team-ի վաճառքի եւ սպասարկման նոր կենտրոն է բացվել Մեգամոլում

Team Telecom Armenia-ն շարունակում է ընդլայնել իր վաճառքի եւ սպասարկման կենտրոնների ցանցը Հայաստանում՝ նպատակ ունենալով հաճախորդներին ապահովել առավել հասանելի եւ հարմարավետ սպասարկմամբ։ 

Ընկերության վաճառքի եւ սպասարկման նոր կենտրոնն իր դռներն է բացել Մեգամոլ առեւտրի կենտրոնում (հասցե՝ Գայի պողոտա 16): Կենտրոնը բաց է ամեն օր՝ 10:00-22:00-ն։

Նոր մասնաճյուղի այցելուները հնարավորություն ունեն մեկ վայրում ձեռք բերել Team-ի ծառայությունների ամբողջական փաթեթը՝ բջջային եւ ֆիքսված կապ, ինտերնետ եւ հեռուստատեսային լուծումներ, ինչպես նաեւ ծանոթանալ նորագույն սարքավորումների եւ աքսեսուարների լայն տեսականուն։ Սպասարկող թիմը պատրաստ է արագ եւ անհատական մոտեցմամբ աջակցել բոլոր հաճախորդներին՝ օգնելով ընտրել իրենց կարիքներին համապատասխան ծառայություններ ու սարքավորումներ։

«Նոր մասնաճյուղի բացմամբ մենք ընդլայնում ենք ոչ միայն մեր սպասարկման քարտեզը, այլեւ հաճախորդների հետ շփվելու, նրանց հարցերին ու կարիքներին օպերատիվ արձագանքելու հնարավորությունները։ Հաճախորդամետ մոտեցումը մեր աշխատանքի հիմքում է, Team-ով շարունակաբար բարելավում ենք հաճախորդների սպասարկման եւ ծառայությունների որակը՝ առաջարկելով էլ ավելի հուսալի կապ, նորարարական լուծումներ եւ բարձրակարգ սպասարկում»,- նշել է Team Telecom Armenia-ի կոմերցիոն տնօրեն Կարեն Շաբոյանը:

Վաճառքի եւ սպասարկման նոր կենտրոնի բացմամբ Team-ի մասնաճյուղերի քանակը ամբողջ Հայաստանում հասել է 79-ի: Դրանց հասցեներին եւ աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ այստեղ: