Սեպտեմբերի 28-ին Woods Center-ում կկայանա Renderforest ընկերության կազմակերպած ReInvent կոնֆերանսը:
Թվային մարքեթինգի, տեխնոլոգիաների, ձեռներեցության եւ դիզայն ոլորտների 30-ից ավելի խոսնակ կկիսվի փորձով եւ գիտելիքով ամբողջ օրվա ընթացքում։
Այս տարի միջոցառմանը կմիանան նաեւ խոսնակներ արտերկրից։
Հաշվի առնելով անցած տարվա բարձր հոսքերը եւ դահլիճների հասանելիության դժվարությունները՝ այս տարի միջոցառման կազմակերպիչները գլխավոր դահլիճը տեղափոխել են Woods Center-ի 3-րդ մասնաշենք՝ ապահովելու ավելի հարմարավետ մասնակցություն։
Մասնակցությունը սահմանափակված է 3000 տոմսով: Մուտքը պարտադիր գրանցումով է։ Տոմսերը հասանելի են www.reinvent.am կայքում: