ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մեկնարկում է հոկտեմբերի 10-12-ը կայանալիք DigiTec2025 միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսին նախարարության տաղավարում ներկայանալու մրցույթի հայտերի ընդունումը:

ԲՏԱ նախարարությունը ցուցահանդեսում հանդես կգա տաղավարով՝ ներկայացնելով իր ծրագրերն ու նախաձեռնությունները եւ հարթակ ստեղծելով Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի ու ոլորտային կազմակերպությունների մասնակցության համար:

Մրցութային փուլն անցած կազմակերպությունները հնարավորություն են ունենալու նախարարության տաղավարում անցկացնել ստարտափ ներկայացում (Pitching session):

Մասնակցության հայտն անհրաժեշտ է լրացնել մինչ սեպտեմբերի 25-ն այստեղ։

Նախարարությունը կհոգա ցուցահանդեսային տարածքի վարձակալության, տաղավարի կառուցապատման ծախսերը։