Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբի (AICA) 26-րդ փիչինգ միջոցառումը կկայանա հոկտեմբերի 11-ին։
Նորարական արագ զարգացող ոլորտներում գործունեություն ծավալող ձեռներեցները միջոցառման ընթացքում կարող են ներկայացնել իրենց ստարտափները բիզնես հրեշտակներին։
Կարող են դիմել ստարտափներ՝ ուժեղ թիմերով, նորարարական արտադրանքով եւ տարածաշրջանային ու գլոբալ մակարդակով աճելու վճռականությամբ։ Փիչինգ միջոցառմանը կհրավիրվեն միայն կարճ ցուցակում հայտնված ընկերությունները:
Դիմել հնարավոր է այստեղ։
Փիչինգ միջոցառումն այս անգամ կազմակերպվում է DigiTec 2025-ի ընթացքում՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) հետ համատեղ։