WhatsApp-ում ավելացել է հաղորդագրությունների թարգմանության գործառույթ, որը հասանելի կլինի անհատական եւ խմբային զրույցներում, ինչպես նաեւ ալիքներում։

Ընկերությունը հայտնում է, որ գործառույթը աստիճանաբար հասանելի կդառնա Android-ի եւ iPhone-ի օգտատերերին։ Սկզբնական շրջանում կլինի 6 լեզու՝ անգլերեն, իսպաներեն, հինդի, պորտուգալերեն, ռուսերեն եւ արաբերեն, այնուհետեւ կավելանա եւս 19 լեզու։

Թարգմանություն կատարելու համար պետք է սեղմել հաղորդագրության վրա եւ պահել այն, ապա ընտրել «Թարգմանել» եւ համապատասխան լեզուն։ Android-ի օգտատերերը նաեւ կկարողանան ակտիվացնել ավտոմատ թարգմանություն՝ ամբողջ չատի համար։

Հաղորդագրությունների թարգմանության գործառույթը WhatsApp-ի Android բետա տարբերակում հայտնվել էր դեռեւս 2024 թվականին։