OpenAI-ը թողարկել է GPT-5.2 մոդելը, որն ավելի լավ է աշխատում տեղեկատվության որոնման, տեքստի թարգմանության, աղյուսակների ստեղծման, ներկայացումների պատրաստման, կոդավորման, պատկերի մշակման, ինչպես նաեւ երկար համատեքստ հիշելու եւ «բարդ բազմաքայլ առաջադրանքներ» կատարելու մեջ։

GDPval թեստում, որը ներառում է առաջադրանքներ 44 ոլորտից, մոդելը 70.9%-ով համապատասխանում կամ գերազանցում է մարդ փորձագետների կատարողականին։ GPT-5.1-ի կատարողականը կազմել է 38.8%։

GPT-5.2-ի կատարողականը ծրագրավորման թեստերում բարելավվել է մոտավորապես 5 տոկոսային կետով՝ նախորդ տարբերակի համեմատ։

Instant, Thinking եւ Pro տարբերակներն արդեն հասանելի են ChatGPT-ի վճարովի բաժանորդներին, ինչպես նաեւ API-ի միջոցով։ 2025 թվականի դեկտեմբերի սկզբին The Information-ը հաղորդել էր, որ OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը ընկերությունում հայտարարել է «Code Red»-ի մասին։ 

Աշխատակիցների մեծ մասը տեղափոխվել է ChatGPT-ի բարելավմանն ուղղված աշխատանքների վրա, մինչդեռ մյուս նախագծերը հետաձգվել են։

Այս թողարկումը Google-ի Gemini 3 Pro մոդելի թողարկման պատասխանն էր, որն OpenAI-ի սեփական «Մարդկության եզրափակիչ քննություն» թեստում գերազանցել էր GPT-5.1-ին։