Google-ը Gemini-ին ավելացրել է մի գործառույթ, որը ճանաչում է ընկերության արհեստական բանականության մոդելների կողմից ստեղծված բովանդակությունը։
Դուք կարող եք Gemini չատբոտին ուղարկել տեսանյութ կամ պատկեր եւ հարցնել՝ արդյոք այն գեներացված է, թե ոչ։ Ընկերությունը պնդում է, որ մոդելը ճանաչում է Veo-ի եւ Nano Banana-ի կողմից ստեղծված AI բովանդակությունը, նույնիսկ եթե լոգոն կտրված է։
Այս նպատակով Google-ը մշակել է SynthID թվային ջրանիշը, որն օգտագործում է ստեղծված բովանդակությունը՝ նշելու համար իր բոլոր արհեստական բանականության ծառայություններում։
Gemini-ն կարող է նաեւ ասել, թե տեսանյութի որ պահերին է հայտնվում պիտակը՝ նշելով, թե արդյոք տեսանյութը խմբագրվել է նեյրոնային ցանցի միջոցով։
Նոյեմբերի 20-ին Google-ը թողարկել է իր պատկերներ ստեղծող մոդելի՝ Nano Banana Pro-ի թարմացված տարբերակը։ Օգտատերերը նշել են, որ այն լավ աշխատանք է կատարում իրատեսական տեսք ունեցող մարդկանց ստեղծելու հարցում։ Ոմանք գրել են, որ արհեստական բանականության բովանդակության պարտադիր պիտակավորումը պետք է օրենքով մտցվի բոլոր սոցիալական ցանցերի հարթակներում։ Տեսանյութերի ստեղծման համար Google-ը թողարկել է Veo 2, Veo 3, որը ստեղծում է ձայնով տեսանյութեր եւ ավելի բարելավված տարբերակը՝ Veo 3.1-ը։