ArmTech Impact Ventures -ATIF-ն ընդունում է հայտեր վաղ փուլում գտնվող ստարտափներից, որոնք ստեղծում են իրական ազդեցություն ունեցող լուծումներ եւ ունեն գլոբալ հավակնություններ։

Կարող են դիմել՝

•    ստարտափներ, որոնք ունեն MVP կամ վաղ փուլում գտնվող պրոդուկտ, որն արդեն օգտագործվում կամ փորձարկվում է;
•    հստակ առաքելություն՝ զուգակցված մասշտաբավորվող բիզնես մոդելի հետ;
պատրաստակամություն՝ գործնական համագործակցության,
•    ռազմավարական խորհրդատվության եւ էկոհամակարգային աջակցության համար։

ATIF-ը աջակցում է հետեւյալ ոլորտներում աշխատող ստարտափներին՝

•    Օժանդակող եւ մատչելիության տեխնոլոգիաներ;
•    Առողջապահական տեխնոլոգիաներ (HealthTech եւ MedTech);
•    Կրթական տեխնոլոգիաներ (EdTech);
•    Գյուղատնտեսական (AgriTech) եւ բնապահպանական լուծումներ;
•    Կիբեռանվտանգություն եւ թվային անվտանգություն տեխնոլոգիաներ, հատկապես երեխաների համար։

Ընտրված ստարտափները կստանան գործնական աջակցություն, միջազգային փորձագետների ցանցի հասանելիություն, ինչպես նաեւ աջակցություն վալիդացիայի, պիլոտային ծրագրերի եւ ներդրումների պատրաստման գործընթացում։ Համագործակցության արդյունքում հնարավոր է նաեւ ներդրում ստանալ։

Դիմելու վերջնաժամկետ փետրվարի 2-ն է, ավելին իմանալ եւ հայտը լրացնել հնարավոր է այստեղ։