14:16 | 26.01.26 | Նորություններ | 127
ՀՀ կապի երեք օպերատորները՝ Յուքոմը, Թիմ Տելեկոմ Արմենիան եւ Վիվա Արմենիան 2025թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին պետական բյուջե են վճարել 40.53 մլրդ դրամի հարկ, ինչը 9․7%-ով ավել է նախորդ տարվա ցուցանիշից (նախորդ տարվա տվյալներով վերջինների կողմից պետական բյուջե է վճարվել 36.95 մլրդ դրամի հարկ):
ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկի համաձայն՝ կապի օպերատորների շրջանում ամենախոշոր հարկատուն Վիվա ապրանքանիշը ներկայացնող «Վիվա Արմենիա» ընկերությունն է: Այն 2025թ. տվյալներով պետբյուջե է վճարել 18.77 մլրդ դրամի հարկ, ինչը 3%-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Խոշոր հարկատուների ցանկում ընկերությունը 2025թ. տվյալներով զբաղեցրել է 16-րդ տեղը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 14-րդ տեղի փոխարեն:
Խոշորագույն հարկատուների ցանկում երկրորդը «Յուքոմ» ընկերությունն է (26-րդ տեղ եւ 2024-ին եւ 2025-ին), որն ընդհանուր առմամբ, պետբյուջե է վճարել 11.91 մլրդ դրամ հարկ, ինչը 25.7%-ով ավել է 2024թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
Ոլորտի մյուս խոշոր հարկատուն Թիմ Տելեկոմ Արմենիա ապրանքանիշը ներկայացնող «Տելեկոմ Արմենիա» ընկերությունն է՝ 9.85 մլրդ դրամ հարկերի ծավալով: Ընկերության վճարած հարկերը ավելացել են 6.5%-ով, սակայն այն ընդհանուր հարկատուների ցանկում 27-րդից դարձրել է 31-րդը:
1000 խոշոր հարկատուների ցանկում ինտերնետ մատակարարներից ընդգրկվել է նաեւ «OVIO» ապրանքանիշով գործող «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերությունը (205-րդ տեղ՝ 270-ի փոխարեն, 1.75 մլրդ դրամ, աճ՝ 51.5%):